Օգտագործման և գաղտնիության պայմաններ

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոններն ու պայմանները: Օգտագործելով տվյալ ինտերնետային կայքը, Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներքոհիշյալ կանոնների հետ: Տվյալ կայքը նախատեսված է միայն չափահասների համար: Դուք հաստատում եք, որ Դուք կամ առնվազն 18 տարեկան եք, կամ էմանսիպացված անչափահաս: Դուք նաև հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք սույն Օգտագործման Պայմաններով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու համար և պարտավոր եք ընդունել սույն Օգտագործման Պայմաններն ու առաջնորդվել դրանցով: Խնդրում ենք անչափահասներին չուղարկել մեզ Ձեր անհատական տվյալները, ներառյալ՝ Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, անունը և/կամ կապի միջոցների մասին տեղեկություններ: ԾԱՆՈՒՑՈՒՄ՝ ՀՀ օրենսդրությամբ արգելվում է 18 տարին չլրացած անձանց ծխախոտի, ալկոհոլային խմիչքների վաճառքը: Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել Liarev.am-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում: Այս Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում է Գաղտնիության Կանոնները: Կայքն ու Ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնում եք մեր կողմից Գաղտնիության Կանոններին համապատասխան, Ձեր տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ Ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգրիտ է: Դուք նույնպես համաձայն եք ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ Կանոններին: Գրանցում Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն, տարիք, բնակության հասցե, բնակության երկիր և փոստային դասիչ: Նաև Դուք կարող եք մեզ տրամադրել Ձեր հեռախոսի համարը, նշել տարիքը: Liarev.am -ը ապահովում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին: Կայքում կարող են գրանցվել 18 տարեկան և բարձր անձինք: Դուք հավաստում եք, որ գրանցման ժամանակ կամ դրանից հետո տրամադրված տվյալները ճշգրիտ և ամբողջական են: Օրենքով սահմանված դեպքերում մեզանից կարող է պահանջվել բացահայտել Ձեր անձնական տեղեկությունները՝ ելնելով իրավական պահանջներից: Նման դեպքերում, մենք իրավունք ենք վերապահում ըստ պահանջի բացահայտել Ձեր անձնական տեղեկատվությունը, որպեսզի կատարենք մեր իրավական պարտավորությունները, որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում դատական որոշումերով, իրավապահ մարմինների որոշումներով, հրամաններով, ծանուցումներով կամ ծառայողական պահանջներով: Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով` • Սպասարկում իրականացնելու համար, • Պատվերը հաստատող նամակ, որում ներառված է դրա վերաբերյալ ողջ տեղեկությունը, ինչպես նաև պատվերի առաքման կամ չեղարկման վերաբերյալ նամակ, • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար, • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար, • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար, • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար: Մենք արժևորում ենք Ձեզ՝ որպես հաճախորդ, և ընդունում ենք, որ գաղտնիության պահպանումը կարևոր է Ձեր համար: Այդ իսկ պատճառով, մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները: Secured socket layer (“SSL”) տեխնոլոգիան օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգերի միջոցով (PayPal, Idram և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID): Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից: Եվ վերջապես, Դուք կարող եք առանց գրանցվելու օգտվել Կայքից՝ որպես անանուն օգտագործող: Հարկ է հաշվի առնել, որ, ինչպես բոլոր էլեկտրոնային գործարքների դեպքում, ոչ մի էլեկտրոնային համարգ բացառապես անվտանգ չէ: Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն LIAREV.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Beeline…) և այլ նմանատիպ տեղեկություններ: Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքին և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար: Տեղեկանիշների (cookies) ֆայլերի օգտագործում Liarev.am կայքը օգտագործում է տեղեկանիշներ (cookies): Տեղեկանիշները տառաթվային տողեր են, որոնք ստեղծվում են կայքում: Կայք այցելելիս դրանք կրկնօրինակվում են Ձեր համակարգչի մեջ: Տեղեկանիշները անվտանգ են համակարգչի համար և անձնական տեղեկատվություն չեն հավաքագրում: Դրանց շնորհիվ կայքից օգտվելը դառնում է ավելի արագ և հարմարավետ: Առաքում և վճարում Առաքման կարգը Առաքումը Երևան քաղաքում իրականացվում է 1.5 ժամվա ընթացում՝ կախված պատվերից և պատվիրատուի կողմից նշված հասցեից: Առաքման համար գործում են հետևյալ սակագներն ու ժամանակահատվածը՝ Առաքման, փաթեթավորման և այլ ծախսերը հոգում է գնորդը: Կայքում նշված գինը չի ներառում առաքման և հավելյալ ծախսերը: Յուրաքանչյուր գնորդ ունի հնարավորություն ընտրելու առաքման տարբերակը (առաքման արժեքը, ժամկետը): Վճարման կարգը Liarev.am -ում վճարումն իրականացվում է մեկ եղանակով` առցանց: Առցանց վճարումները կատարվում են ARCA, Ameriabank-ի օնլայն բանկինգ և Idram վճարային համակարգերի միջոցով: Սպասարկվում են ARCA, Virtual ARCA,Visa և MasterCard ունեցող քարտապանները: 1. LIAREV.am -ն իրավունք է վերապահում իրեն շտկել իր կողմից հայտնաբերված ցանկացած վճարման սխալ LIAREV.am -ի Օգտագործողների Պաշտպանության կանոններում նախատեսված գումարի վերադարձման կամ փոխհատուցման համար՝ օգտագործողի համապատասխան վճարման համակարգ փոխանցելով կամ գանձելով գումարային միջոցներ: 2. Այն պահին, երբ գնման ենթակա Ապրանքները ընտրվել են և ավելացվել Հաճախորդի Զամբյուղին, Հաճախորդը նախաձեռնում է Պատվերը Ձևակերպելու գործընթացը, որի ժամանակ նա պետք է ընտրի կայքում հասանելի վճարման տարբերակներից մեկը: 3. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը վերահասցեագրվում է արտաքին կայք՝ օնլայն վճարումը կատարելու համար: Հաճախորդի պատվերը (Գնման Պատվեր) համարվում է ընդունված, երբ օնլայն վճարումը հաջողված է և Հաճախորդի հաշվից գանձվում է գումար համապատասխան գնման դիմաց: 4. Վճարման պայմանները վերահսկվում են երրորդ անձ հանդիսացող բանկերի, ինչպես նաև վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից, որոնց հետ համագործակցում է Գ.Մ.Գ. բռադեռս -ն: 5. Ընտրելով վճարման տարբերակ՝ Հաճախորդը հաստատում է, որ նա տեղյակ է և համաձայն երրորդ կողմ հանդիսացող բանկերի կամ վճարահաշվարկային կազմակերպությունների կանոնների հետ, և որ Հաճախորդը պարտավորվում է անվերապահորեն հետևել դրանց և սույն Պայմաններին: 6. Եթե ընտրվել է օնլայն վճարման տարբերակ, ապա Հաճախորդը պետք է վճարի Գնման Պատվերում նշված ամբողջական գումարը, որը հաշվարկվում է պատվերը ձևակերպելու պահին: Ոչ ամբողջական վճարման դեպքում (Անբավարար Վճարում կամ Անբավարար Միջոցներ) Գնման Պատվերը կճանաչվի անվավեր և չի մշակվի համակարգում: Տվյալ դեպքում վճարումը կչեղարկվի և Հաճախորդից չի գանձվի որևէ գումար: 7. Համակարգում պատվերը տեղադրելու պահին Հաճախորդին և Գնման Պատվերում մասնակից Ծառայությունների Մատակարարներին ուղարկվում են համապատասխան ծանուցումներ և էլ. փոստի հաղորդագրություններ՝ որպես Ծառայության գնման հաստատում: 8. Եթե նախապես պայմանագիր եք կնքել մեզ հետ, ապա պատվերը կարող եք ստանալ անմիջապես կամ Ձեր նախընտրած ժամանակ, առանց սպասելու գումարը մեր հաշվին փոխանցվելուն: Կորպորատիվ հաճախորդների համար սահմանված հատուկ պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ կամ զանգահարել 096 58 58 31 հեռախոսահամարով (սպասարկման որակը բարելավելու նպատակով, զանգը կարող է ձայնագրվել) և կապնվել LIAREV.am -ի կորպորատիվ վաճառքների մենեջերի հետ: Եթե չեք ցանկանում պայմանագիր կնքել, ապա առաքումը կիրականացվի միայն գումարը մեր հաշվին փոխանցվելուց հետո: Այդ ժամանակ մեր օպերատորն անմիջապես կապ կհաստատի Ձեզ հետ և կհամաձայնեցնի առաքման ստույգ ժամը: Պատվերի հետ կուղարկվի նաև համապատասխան հարկային հաշիվը: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը: Վերադարձի կարգ Ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձ և փոխարինում Յուրաքանչյուր ապրանքի արտաքին որակային համապատասխանությունը անհրաժեշտ է ստուգել առաքման պահին` առաքիչի ներկայությամբ: Այդ իսկ պատճառով, խնդրում ենք Ձեզ ուշադիր ստուգել առաքանին առաքիչի ներկայությամբ, և թերացումների դեպքում վերադարձն իրականացնել տեղում կամ պահանջել տվյալ ապրանքատեսակի փոխարինում նույն կամ նմանատիպ այլ ապրանքատեսակով: Ոչ պատշաճ որակի ապրանքի ձեռքբերման դեպքում, որի համար սահմանված է պիտանիության ժամկետ, Գ.Մ.Գ.բռադերս-ն փոխարինում է պատշաճ որակի ապրանքով կամ սպառողին վերադարձնում է նրա վճարած գումարը, եթե ապրանքի թերությունները հայտնաբերվել են պիտանիության ժամկետի սահմաններում: Եթե ապրանքի փորձաքննությունից պարզվում է, որ թերություններն առաջացել են ապրանքն սպառողին հանձնելուց հետո նրա կողմից օգտագործման, պահման կամ փոխադրման սահմանված կանոնները խախտելու, կամ երրորդ անձանց գործողությունների, կամ անհաղթահարելի ուժի հետևանքով, ապա սպառողը պարտավոր է հատուցել LIAREV.am -ի փորձաքննության կատարման, ինչպես նաև դրա կատարման հետ կապված ապրանքի պահման ու փոխադրման ծախսերը: Վնասված ապրանքի վերադարձի դեպքում վերադարձվում է պատվերի գումարն ամբողջությամբ`: · բանկային քարտի վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային քարտին, · բանկային փոխանցման դեպքում հետ է վերադարձվում նույն բանկային հաշվին, · Idram համակարգով վճարման դեպքում հետ է վերադարձվում նույն Idram հաշվին, Եթե դրամային փոխհատուցումը կատարվում է ոչ պատշաճ որակի ապրանքների վերադարձի դեպքում, ապա փոխհատուցվող գումարից լրացուցիչ պահումներ չեն կատարվի։ Կայքի պատասխանատվությունը Liarev.am կայքում տրված պատվերը իրենից ներկայացնում է Ընկերությանը Ձեր կողմից արված առաջարկ` գնելու և առաքման միջոցով ստանալու որևէ ապրանք: Այդ առաջարկը համարվում է ընդունված մեր կողմից պատվերը հաստատող նամակը Ձեր էլ. Փոստին ուղարկելու պահից, որտեղ նշված են պատվերի բոլոր մանրամասները: Այդ նամակը համարվում է Կայքի և Ձեր միջև կնքված պայմանագիր: Պատվերը հաստատող նամակն ուղարկվում է միայն գրանցված օգտատերերին: Ընկերությունն ազատվում է պատասխանատվությունից իր ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ հետաձգված կատարելու համար, եթե դա պայմանավորված է մեր վերահսկողությունից դուրս գտնվող պատճառներով: Եթե սույն պայմանագրի որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, ապա այդպիսի անվավերությունը չի ազդում Պայմանագրի որևէ այլ դրույթի վավերականության վրա: Ընկերությունն իրեն իրավունք է վերապահում ժամանակ առ ժամանակ փոփոխություններ կատարել Կայքի բովանդակության, «Գաղտնիության քաղաքականության» մեջ և սույն «Օգտագործման պայմաններում»: ՊԱՏՎԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1. Հաճախորդները կարող են ձեռք բերել Ապրանքներ Կայքում տեղադրված Ապրանքների ցանկից՝ ավելացնելով նախընտրած Ծառայությունները Հաճախորդի Զամբյուղին: Երբ նախընտրած Ծառայությունների ընտրման փուլն ավարտված է, Հաճախորդը կարող է անցնել Պատվերի Ձևակերպմանը, որի հետևանքում առաջանում է Գնման Պատվերը: 2. Գնման Պատվերի ձևակերպման ժամանակ Հաճախորդները կարող են նշել իրենց հարմար առաքման ժամանակը: Կախված առաքման հասցեից և առաքման ընտրված հրատապությունից և ժամանակից, առաքման գինը կարող է փոփոխվել: Գնման Պատվերի ամբողջական արժեքը բաղկացած է Զամբյուղում տեղադրված բոլոր ապրանքների գնից և առաքման ծախսերից: Այն պահին, երբ Հաճախորդը ընդունում է Առաքման Պայմանները և վճարում ամբողջական գումարը (կամ պարտավորվում է վճարել կանխիկ առաքման պահին), համակարգում ստեղծվում է նոր Գնման Պատվեր: 3. Նոր Գնման Պատվեր ձևակերպելուն պես Հաճախորդը համակարգում ստանում է ծանուցում նոր Գնման Պատվերի մասին՝ «Նոր Պատվեր» կարգավիճակով և էլ. նամակ, որն ուղարկվում է Հաճախորդի էլ. Փոստին, եթե վերջինս գրանցված օգտատեր է հանդիսանում: Նամակը պարունակում է էլեկտրոնային հարկային հաշիվ (առկայության դեպքում) և պատվերի մանրամասներ, ներառյալ՝ գնված ապրանքների ցանկը, ընդհանուր արժեքը, առաքման գումարները, նշված վճարման տարբերակը, առաքման հասցեն, առաքման ժամկետները և այլն: 4. Հաճախորդը կարող է փոփոխել Գնման Պատվերի կարգավիճակը միայն մեկ կերպով՝ չեղարկել այն ամբողջովին կամ մասնաիորեն, ընտրելով չեղարկման ենթակա Գնման Պատվերում առկա Ծառայությունները: Պատվերի չեղարկումը հնարավոր է միայն մինչև «Առաքման» փուլը, այսինքն միայն եթե Պատվերը գտնվում է հետևյալ կարգավիճակներում՝ «Պատվերի ընդունում» կամ «Պատվերի հավաքագրում»: Մնացած բոլոր այլ կարգավիճակներում Պատվերը այլևս չի կարող չեղարկվել Հաճախորդի կողմից: Հաճախորդը կարող է պարբերաբար ստուգել Պատվերի կարգավիճակը և վերահսկել այն: