Օղին թունդ ալկոհոլային խմիչք է, որը Եվրոպայում, մասնավորապես՝ Լեհաստանում, սկսել են օգտագործել 9-րդ դարի վերջին: Սակայն, հայերը տարբեր մրգերից օղի են թորել դեռևս 2000 տարի առաջ: Օղու հետ կապված առաջին արձանագրությունները վերագրվում են Հայկական լեռնաշխարհին: Դա են վկայում մեր թվարկությունից առաջ եղած ուրարտական սեպագիր արձանագրությունները: Այդ ժամանակներում օղին համարվել է աստվածների և արքաների խմիչք ու նախատեսված չի եղել հասարակ ժողովրդի համար:
Երկար տարիներ օղին օգտագործվել է որպես դեղամիջոց: Պատերազմների ժամանակ, երբ դեռ չկային շատ դեղեր, զինվորների վերքերը մշակում էին օղիով: Հայկական ընտանիքներում ընդունված է, որ մեծահասակները ճարի աշից առաջ 25-50 գրամ օղի են խմում: Այս ավանդույթը գալիս է վաղնջական ժամանակներից, երբ միայն մեծահարուստները կարող էին իրենց թույլ տալ օղի խմել, քանի որ այն թանկ հաճույք էր համարվում: Այժմ օղին դարձել է հայկական խնջույքի ավանդական սեղանի մի մաս:
Ձեզ ենք ներկայացնում հայկական շուկայում բոլորովին նոր ԼԻԱՐԵՎ օղիները, որ պատրաստվում են յուրահատուկ մրգերից ու հատապտուղներից: Մեր նպատակն է ստեղծել էկոլոգիապես մաքուր արտադրանք՝ առանց շաքարի և հավելումների: Հատուկ տեխնոլոգիայով մթերման և ֆիլտրման արդյունքում մեզ հաջողվել է ստանալ անկրկնելի մաքրությամբ ու փափկությամբ մրգօղիներ, որոնք եզակի են իրենց տեսակի մեջ: